Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Հավե՛րժ փա՜ռք

Հավե՛րժ փա՜ռք
30.04.2024 | 18:25

1991թ. ապրիլի 30-ին Գետաշենը ընկավ:

Հյուսիսային Արցախի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի ինքնապաշտպանական մարտերում հերոսաբար զոհվեցին՝ Թաթուլ Կրպեյանը, Սիմոն Աչիկգյոզյանը (Դեդ), Արթուր Կարապետյանը, Վալերի Նազարյանը, Զարզանդ Դանիելյանը ։

Հավե՛րժ փառք ու խոնարհում Հայրենիքի համար անմահացած հերոսներին:

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 6788

Մեկնաբանություններ